Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին այսօր լրագրողները հարցրին՝ տեղյա՞կ է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են։ «Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- ասաց Վահե Ղազարյանը։
Հարցին, թե կաշկանդվա՞ծ է Փաշինյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ հարցերից, Վահե Ղազարյանը պատասխանեց․ «Ես ոչ մեկից կաշկանդված չեմ, ես տեղյակ չեմ դրանից»։ Ղազարյանն ասաց, որ եթե տեղեկանա, միանշանակ քայլեր կձեռնարկի։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններն իրեն չեն կաշկանդո՞ւմ, ՆԳ նախարարը պատասխանեց․ «Ես ոչ մի անգամ իմ ընկերներից չեմ հրաժարվում։ Լավ է, թե վատ է, դուք տվեք գնահատականը։ Ես հիմա եւ ունեմ աշխատանքային ընկերներ, եւ ունեմ մանկության ընկերներ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ