Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյանը մանդատը վայր է դրել․ «7 օրյա ժամկետից հետո նոր հնարավոր կլինի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակումը կատարել»

Փետրվար 26,2024 16:18

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու  հարցին։ «Ազգային ժողովում ունեի անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական, հանրային ծառայությունն այս փուլում ես պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար։ Եվ ես այդ որոշումն ընդունել եմ ի գիտություն ու մեծ պատասխանատվությամբ»,- ասաց նա։

Ըստ Պապոյանի՝ քննարկվել է մի քանի թեկնածուների հարց, քննարկումների արդյունքում իր թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացվել։

Նա նշեց, որ իրականում պետական կառավարման համակարգը գրավիչ չէ։ Այն աշխատավարձը, որն ստանում է  նախարարը, փոքր կամ միջին կազմակերպության միջինից մի փոքր բարձր մենեջերն է ստանում։ «Այո, այդպիսի աշխատավարձեր են մասնավոր համակարգում։ Դրա համար էլ պետական կառավարման համակարգը գրավիչ չէ։ Եթե գրավիչ է, գնանք հարցնենք որեւէ կազմակերպության ղեկավարի, ինքը կգա՞ կաշխատի նախարար, փոխնախարար, թե՞ ոչ։ Պետական ծառայությունը գրավիչ էր, իսկ ոչ գրավիչ լինելը տարբեր հանգամանքներով է պայմանավորված, միայն աշխատավարձով չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որպեսզի իրենք քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան։ Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լինել նախարար, փոխնախարար, վարչության պետ, բայց իրենք չեն գալիս»,- ասաց նա։

Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջիկա օրերին դեռ իր նշանակումը չի լինի․ «ԱԺ կանոնակարգ օրենքը ԱԺ պատգամավորին տալիս է 7 օրյա ժամկետ։ Ես մանդատս վայր եմ դրել, ենթադրում եմ՝ ԱԺ նախագահն այսօր կանի համապատասխան հայտարարությունը, որի հետո 7 օրյա ժամկետ կա։ Այդ ժամկետից հետո, երբ մանդատս պաշտոնապես դրած կլինեմ, նոր հնարավոր կլինի այդ նշանակումը կատարել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829