Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մա՞ս։ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե «Երևանում Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է 31-ամյա Գևորգ Ռ.-ն, ով 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով»։
Վահե Ղազարյանն ի պատասխան հարցի՝ ասաց․ «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Տեղյակ չեմ, բայց մի հատ կփորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ես ոստիկանապետ չեմ, ես ներքին գործերի նախարար եմ, եթե տեղյակ չեմ, ո՞նց կարող եմ պատասխանել։ Բերեք չքաղաքականացնենք ոչ մի բան, ես չեմ սիրում քաղաքականության մեջ մտցնել այս համակարգը»,- ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով Ղրիմը Ռուսաստան է, թե՞ Ուկրաինա, Վահե Ղազարյանը պատասխանեց․ «Ցավդ տանեմ, բերեք այդ հարցը․․․»։
Վահե Ղազարյանը նշեց, որ շատ լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ։ «Դուք քաջատեղյակ եք, որ մեր ջրային պարեկների ստեղծման կապակցությամբ նավակներ նվիրեցին, նաեւ շներ նվիրեցին, մեր մասնագետները գնացին այնտեղ վերապատրաստման դասընթացների, եկան»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ