Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բացահայտումները տա՞նք իրավապահ համակարգին, փորձենք հասկանալ՝ կա՞ հանցակազմ»․ Վահե Ղազարյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Փետրվար 26,2024 15:13

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն արձագանքեց Հաշվեքննիչ պալատի անդամների հայտարարություններին։

Հաշվեքննիչ պալատը ՆԳՆ համար ավտոմեքենաների մատակարարման գործընթացում անհամապատասխանություններ է արձանագրել։ Այս հարցով բանավեճ տեղի ունեցավ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի եւ Հաշվեքնիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի ու պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի միջեւ։

Հաշվեքննիչ պալատի այս եւ այլ արձանագրումներին անդրադառնալով՝ Վահե Ղազարյանն ասաց․ «Ես էս բոլորը հիմա դուք ասում եք, տարբեր խախտումները, ի՞նչ ենք անում այս տարբեր խախտումները, հետագան ո՞նց ենք անում։ Տա՞նք իրավապահ համակարգին, փորձենք հասկանալ՝ եթե կա ըստեղ հանցակազմ․․․»։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդպիսի առաջարկ չունեն։ «Դե եկել եք այստեղ, պարոն Ջանջուղազյան, մենք լսում ենք, նայում ենք, տեսնում ենք, որ կա, եկեք տանք իրավապահ համակարգին»,- ասաց Ղազարյանը։

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց․ «Այն դեպքում, երբ մենք այդպիսի կարիք տեսնում ենք, օրենսդիրը մեզ այդ լիազորությունը տվել է, առաջարկում ենք։ Այս դեպքում, եթե տեսած լինեինք, առաջարկած կլինեինք իրավապահ մարմիններին՝ քննության առարկա դարձնել հարցը։ Սա այդ դեպքը չէ»։

Վահե Ղազարյանն ասաց․ «Անցած ստուգումների արդյունքում մենք 4 գործ ուղարկել ենք նախաքննության, դուք տեղյա՞կ եք դրանցից։ Եվ բոլոր գործերով քրեական վարույթը կարճվել է։ Ոչ մեկին չի հետաքրքրում, որ քրեական վարույթը կարճվել է, բայց բոլորին հետաքրքրում է՝ վայ, քրեական վարույթ նախաձեռնվեց, բայց ոչ մեկին չի հետաքրքրում՝ քրեական վարույթը կարճվե՞ց, թե ի՞նչ եղավ»։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829