Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ինքն է որոշում` ինչպես արտահայտվի, թող ընտրողները որոշեն՝ OK է, թե՞ OK չի». Բաբկեն Թունյան

Փետրվար 26,2024 14:59

«Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ: Վերջապես մի մոռացեք, որ կա անմեղության կանխավարկած ու դեռ պետք է Վահան Քերոբյանի արածի հետ կապված դատարանը վճիռ արձակի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հարցին՝ կառավարության նիստում վարչապետը խոսեց, որ բոլորը պետք է հարկ վճարեն, դա ընդունելի է, բայց ձեզ համար մտահոգիչ չի՞ վարչապետի բառամթերքը, ոճը՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ակնկալում եք, որ ես պիտի վարչապետի բառապաշարին, ձեւակերպումներին որեւէ գնահատական տամ, նման բան չի կարող լինել: Վարչապետն ինքն է որոշում` ինչպես արտահայտվի: Դա թող ընտրողները որոշեն՝ OK է, թե՞ OK չի»:

Ըստ Թունյանի, երբեմն միտքը ավելի լավ է տեղ հասնում, երբ ժողովրդի հետ խոսում են ժողովրդական լեզվով, ավելի հասկանալի ու պարզ լեզվով, քան տերմիններով. «Պարզ, ժողովրդական լեզվով ասվեց այն, որ մարդիկ պետք է ենթարկվեն օրենքներին: Բայց նշեմ, որ արտագնա աշխատանքի մեկնողների պահով մեծ մանիպուլյացիա տեղի ունեցավ ու միտումնավոր կամ ոչ միտումնավոր ներկայացվեց այնպես, որ դա նոր օրենք է, նոր կարգավորում է եւ մարդիկ պիտի հարկ վճարեն: Բայց որեւէ նոր օրենք չի ընդունվել: Դա ընդունվել է տարիներ առաջ ու չի կիրառվել: Այն բոլոր մարդիկ, որոնք ՌԴ-ում աշխատել ու հարկեր են վճարել, այդ տեղեկությունը մեր ՊԵԿ-ը ավտոմատ իրազեկում է եւ մարդկանց իրազեկում, որ օրենքով սահմանված կարգով դուք տարբերությունը պետք է վճարեք: Եթե բոլորից հարկերը վերցնեին կամ տուգանեին, կհասկանայինք, բայց տեղի է ունեցել ընդամենը իրազեկում: Երբ օրենքը չի կիրառվում տարիներ շարունակ, մարդիկ սկսում են մտածել, որ նման օրենք չկա կամ մոռանում են դրա մասին կամ մտածում են՝ դա այդպես էլ թղթի վրա պետք է մնա: Բայց մենք պետք է գանք նրան, որ եթե օրենքը չի կատարվում, պետք է փոխել, կամ օրենքը պետք է կատարվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829