Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցներ ոչ միայն չեղան, այլ դեռ մի բան էլ ավելի են ակտիվանում Եվրոպայի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 26,2024 14:28

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության կցորդ «փորձանքագետները», որոնց մի մասը նաև քաղաքականությամբ է զբաղվում, Արցախի շրջափակման ժամանակ վստահ ավետում էին, որ Արևմուտքը չի թողնի, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնի, այլ Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։

Պատժամիջոցներ ոչ միայն չեղան, այլ դեռ մի բան էլ ավելի են ակտիվանում Եվրոպայի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները։

Ու հիմա էլ նույնը՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի։ Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի։

Այսինքն, սրանք ասում են, ջհանդամ թե Ադրբեջանը Հայաստանից տարածք չի գրավի, դրա փոխարեն, օրինակ Ադրբեջանին և/կամ Ալիևի ընտանիքին պատկանող եվրոպական բանկերի միջոցները կսառեցվեն և դրանք կմնան Եվրոպային։

Սրանց ուղեղի վրա կարելի է գոլֆ խաղալ՝ բացառիկ հարթությունն ապահովված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829