Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ԵՄ դեսպանները ցավակցել են Խոջալուի 1992 թվականի դեպքերի կապակցությամբ

Փետրվար 26,2024 14:20

«Ազատություն». «Այս օրը մեր սրտերը լցվում են անասելի ցավով ու տխրությամբ։ Խոջալուի ողբերգությունը նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։

Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ 21-րդ դարում իրադարձությունները կարող են կրկնվել Եվրոպայի սրտում: Այն, ինչ այսօր անում է Ռուսաստանն Ուկրաինայի դեմ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ևս Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ «ոգեկոչում են 1992 թվականին Խոջալուում սպանված հարյուրավոր մարդկանց հիշատակը»:

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն էլ Ֆեյսբուքում, մասնավորապես, նշել է․ – «Հարգում ենք Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը։ Պետք է միասին աշխատենք հանուն կայուն խաղաղության, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»։

Խոջալուի իրադարձությունները Ադրբեջանը տասնյակ տարիներ ջանում է ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», հայկական կողմը հերքում է այդ պնդումը և քարոզչական հնարք որակում այն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829