Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամփորդությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին». մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական զբոսաշրջային նոր պրոդուկտը

Փետրվար 26,2024 14:08

Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման «GoToDili» գրասենյակը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ և AR-trails-ի մասնակցությամբ, մեկնարկել է «Հասանելի Դիլիջան» ներառական նոր նախագիծը։

Այն նախատեսված է լսողության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև ամբողջովին խուլ/խուլհամրերի համար։

«Հասանելի Դիլիջան»-ը նախագիծ է, որը թույլ է տալիս անցնել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, օնլայն շրջայց-տուրեր Դիլիջանում, վիրտուալ սուրդոթարգմանիչների ուղեկցությամբ։ Սա առաջին նմանատիպ ծրագիրն է Հայաստանում, որն օգնում է լսողության սահմանափակումներ ունեցող մարդկանց գնալ էքսկուրսիա կամ անցնել կարճ արշավային երթուղի առանց կողմնակի օգնության։

Երթուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել AR-Trails հավելվածը, որտեղ հասանելի է երեք պրոդուկտ․ քաղաքային էքսկուրսիա Դիլիջանում, քայլարշավ Ազգային պարկում և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։ Ծրագիրը ընտրելուց հետո հավելվածը ցույց է տալիս երթուղին, իսկ վիրտուալ սուրդոթարգմանիչները ծանոթացնում են օգտատերերին տեղանքի հետ։

Քաղաքային էքսկուրսիան կծանոթացնի օգտատերերին Դիլիջանի պատմության և հանրահայտ տեսարժան վայրերի հետ։ Քայլարշավը կտանի դեպի Ազգային պարկի Թաքնված ջրվեժ, ընթացքում ծանոթացնելով կենդանական ու բուսական աշխարհի հետ։ AR-Trails հավելվածը թույլ է տալիս նաև այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարելի է գտնել Դիլիջանի մասին ընդհանրացված տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, վիրտուալ էքսկուրսիաները ընդգրկում են Դիլիջանի 15 վայրեր:

«Ճամփորդությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին», — կարևորեց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

«Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անկախ ֆիզիկական կարողություններից պետք է հնարավորություն ունենա ճանապարհորդել մեր երկրում, բացահայտել թաքնված ուղիները և հավասարապես զգալ բոլոր հետաքրքիր և անմոռանալի փորձառությունները։ Այս համատեքստում Զբոսաշրջության կոմիտեն ողջունում է «Հասանելի Դիլիջան» զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, որը նոր հնարավորություն է անհատների համար բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային հրաշքները»։

««Հասանելի Դիլիջան» նախագծի նպատակն է Հայաստանում ներառական զբոսաշրջությունը հասցնել նոր, որակյալ մակարդակի» — նշել է GoToDili DMO-ի ղեկավար Անի Ավանեսովան։ «Պրոդուկտները, որոնք մշակված են հատուկ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, ոչ միայն զգալի կերպով կբարելավվեն իրենց կյանքը, կտան նոր պայմաններ ծանոթանալու երկրի զբոսաշրջային տեղանքներին, բարենպաստորեն կաջակցեն սոցիալիզացիային, այլ նաև ընդհանուր առմամբ երկրին օգուտ կբերեն, դարձնելով այն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ GoToDili թիմը ուրախ է լինել այս կարևոր ճանապարհի առաջամարտիկներից մեկը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կգա այն օրը, երբ Հայաստանը հնարավորինս հասանելի կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա հետ»։

Հավելվածը ներբեռնելու հղումը՝ App Store, Google Play:

GoToDili-ն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման և մարքեթինգային գրասենյակ է (Destination Management Organization), որն ուղղված է զարգացնել Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն: 2022 թվականից GoToDili-ն հյուրերին ծանոթացնում է Դիլիջանի հետ իր պրոդուկտների միջոցով (քաղաքային տուր, արշավներ, էքսկուրսիաներ շրջակայքով, արտաճանապարհային տուրեր և այլն): Ծրագիրն իրականացվում է Impulse Management Company-ի աջակցությամբ, Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած «Դիլիջան դեվելոփմենթ հիմնադրամ»-ի շրջանակներում։ 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829