Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«00-ով պետհամարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին». ՆԳՆ փոխնախարար

Փետրվար 26,2024 13:26

Համացանցում եւ մամուլում բուռն քննարկվում էր «00»-ներով պետհամարանիշների պահանջարկի հարցը, թե այս աղքատ երկրում ո՞նց են մարդիկ մեկնարկային գնով 50 հազար դոլար ուզում են տալ՝ պետհամարանիշ գնելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը հարցին՝ լուրեր շրջանառվեցին, որ վաճառվել է 300 հազար դոլարով, գնել է «Մերսեդեսի» վարորդ, ի՞նչ է կատարվել իրականում՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչու են նմանատիպ լուրեր տարածվում, որովհետեւ կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է եւ կարգում հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում: Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում՝ մի քանի կոմբինացիաների համար, որովհետեւ միայն «00 OO 00»-ով չի հայտարարվել: Աճուրդը տեւում է երեք աշխատանքային օր, հետեւապես,մինչեւ փետրվարի 28-ը դեռ աճուրդի իրականացման փուլում ենք գտնվելու: Այս պահի դրությամբ որեւէ վաճառք չի եղել, որովհետեւ աճուրդը դեռ ընթացքի մեջ է»:

Արփինե Սարգսյան

Հարցին՝ ճի՞շտ է, որ 98 հոգի դիմել է՝ գնելու համար, փոխնախարարը պատասխանեց, որ դա վերաբերում է քվեարկություններին. «Սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե ո՞ր համարները պետք է դրվեն հերթական աճուրդին: Հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է աճուրդի օրը եւ աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ անձը քվեարկի եւ մասնակցի աճուրդին եւ հակառակը, կարող է անձը չքվեարկել, բայց հետագայում մասնակցել աճուրդին: Այս պահին կոռեկտ չեմ համարում տվյալներ տրամադրել աճուրդից:  Երբ աճուրդն ամփոփենք, աճուրդների համապատասխան կայքում մեր քաղաքացիների համար հստակ կլինի, թե որ համարներն են, որ այլեւս զբաղեցված են»:

Նա հաստատեց, որ ճիշտ է, որ մեկնարկային գինը, ըստ ՆԳՆ հրամանի, 20 մլն է, ընդ որում, դա վերաբերում է բացառապես 00-ով համարանիշին, որտեղ տառերը կրկնվում են: Մնացած համարանիշների գները տեղադրված են կայքում:

Թե ո՞րն է այս  հետարքրքության պատճառը համարանիշների նկատմամբ փոխնախարարը պատասխանեց. «Մարդիկ ցանկություն ունեն գնել այնպիսի համարանիշ, որ իրենց դուր է գալիս: Այս պահին օրենքը տալիս է տարբեր համարանիշների տեսակներ, օրինակ, մեծ պահանջարկ ունեցող, սրանք առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների տեսակներն են: 00-ով համարները տարբեր են, կոմբինացիաները բազմաթիվ կարող են լինել, օրինակ, լինի 00 01: Նախասիրության հարց է, թե ով ինչպիսի թվային կոմբինացիայով համարանիշ է նախընտրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829