Փետրվարի 25-ին, ժամը 2:45-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին։ Ուղևորներից մեկը մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն