Լրահոս
Օրվա լրահոսը

Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան

Փետրվար 26,2024 10:32

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել` ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:

Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին` որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց` սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:

Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829