Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության սպառնալիքով համատիրության նախագահի հետ սեռական հարաբերություն է ունեցել, գումար շորթել. Shamshyan.com

Փետրվար 26,2024 10:20

Shamshyan.comը փետրվարի 15-ին լուր էր հրապարակել Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հայտնի դարձավ, որ նշված դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել։

Պարզվել է, որ նա Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով համատիրության նախագահի կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։

Նշված անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել. ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չէր ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք էր բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեին։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն էր ստացել, ապա հանցագործության հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ էր ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել էր նրան և վերջինից շորթել էր, որն էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով էր արել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829