Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում Հայաստանը դառնում է պատերազմի խաչմերուկ․ «ՉԻ»

Փետրվար 26,2024 10:00

Մի անգամ Փաշինյանը գնաց Եվրոպա, Ալիևի հետ հանդիպեց, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, Արցախը դատարկվեց: Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն էլ իմաստազրկվեց: Մեծ հաշվով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու առաջին խոշոր արարն իրականացվեց:

Այս անգամ Փաշինյանը գնաց Եվրոպա ու հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին: Սա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու երկրորդ խոշոր արարն էր:

Մինչ Ռուսաստանը բացատրություն է պահանջում, թե էս ի՞նչ հաշիվ է, Ֆրանսիայի հետ սկսվել է սիլի-բիլիի գործընթացը, Մակրոնը հայտարարում է, որ սրանից հետո տիրություն է անելու Հայաստանին:

Իսկ Ռուսաստանին պետք է տշել: Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Հայաստանը համարվում էր տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը, ինչպես մի անգամ հայտարարեց ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովը, իսկ հիմա սարքել են Ռուսաստանի ետնաբակ: Այդպես էր որակել Politico պարբերականը, որը գրել էր, թե «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նույնիսկ արձագանքեց այս հրապարակմանը՝ X-ի իր միկրոբլոգում գրելով, թե «Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»:

Ահա այսպես, աստիճանաբար Փաշինյանի իմաստուն քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվում է գերտերությունների բախման թատերաբեմի: Բուն Հայաստանում են հարաբերություններ պարզելու, Հայաստանի, ՀՀ քաղաքացիների հաշվին: Թե ինչ գին ենք վճարելու այս արկածախնդրությունների համար, եկեք բան չասենք: Գուցե մնացել է թուլանալն ու հաճույք ստանալը: Խաղաղության խաչմերուկից էր ճամարտակում, բայց իրականում Հայաստանը դառնում է պատերազմի խաչմերուկ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829