Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալեց Ալբանիայի ընտրանում եւ համառ պայքարում պարտության մատնեց 84:79 հաշվով:
Մեր թիմը այս անգամ էլ հանդես էր գալիս առանցքային մի քանի խաղացողների բացակայությամբ: Ու չնայած պահեստայինների նստարանի կարճությանը, հաղթանակի կամք դրսեւորեց:
Կարդացեք նաև
Մեր թիմը հաջորդ խաղը անցկացնելու է նոյեմբերի 24-ին: Այդ օրը մեր տղաները փորձելու են մեկնարկային խաղում կրած պարտության դիմաց «վրեժխնդիր» լինել Ավստրիայից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ