2024 թվականի փետրվարի 25-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ անդամներ երթով շարժվեցին ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս Եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Իսկ ապա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում անցկացվեց դասախոսություն «Սումգայիթի ջարդեր» թեմայով, որին բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան Ենոք Թադևոսյանը, նաև ցուցադրվեց ֆիլմ, ինչից հետո ելույթ ունեցավ Բաքվի փախստական, ներկայիս Վրաստանի քաղաքացի՝ ներկայացնելով իր և իր հարազատների տեսած Բաքվի ջարդերի դեպքերի մասին։
Այս համատեղ միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և Համայնքի անդամներ։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ