Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոչ միայն չպետք է հարկել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացուն, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել, որ հետ գա ու իր աշխատած գումարները ծախսի Հայաստանում․ Արամ Մանուկյան

Փետրվար 25,2024 17:20

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Կրկնում եմ, հարկահավաքությունը ՀՀ-ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա, միայն ֆիսկալ քաղաքականությունը կդեֆորմացնի պետություն-քաղաքացի շատ կարևոր կապը։ Մի քանի կետով կմատնանշեմ, թե ինչ կարևոր ֆինանսական դեր ունեն արտագնա աշխատանքի մեկնող մեր համաքաղաքացիները։

  • Շրջանառության մեջ փողի քանակի ապահովում,
  • համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելացում,
  • արտարժույթի ներհոսք և արտարժույթային ռեզերվային ֆոնդերի ապահովում։

Սրանք այն կարևոր մակրոտնտեսական գործիքներն են, որով պետությունը կարգավորում է իր հարաբերությունները ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ ներքին ոլորտում։

Հարկելով արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին` այո, կարճաժամկետ հատվածում փոքրիկ դրական փոփոխություններ կարող են լինել, օրինակ` ասֆալտապատելով մի քանի կիլոմետր ճանապարհ` Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտանալ ու դրոշակ դարձնելով փողփողել, սակայն երկարաժամկետ հատվածում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ` նեղված քաղաքացին կրճատելու է վերը նշված կետերի պատշաճ կատարումը, արտագաղթելու է՝ իր հետ տանելով բերած գումարները, այստեղ սպառում չի իրականացվելու, զինվոր չենք ունենալու բանակ ուղարկելու, դեմոգրաֆիական խնդիրներ ու այդպես շարունակ…

Ուստի, ոչ միայն չպետք է հարկել ու չնեղացնել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացուն, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի արտագաղթած քաղաքացին հետ գա ու իր աշխատած գումարները ծախսի Հայաստանում, դրանով կլուծվի այն հարցը, որ վարչապետը ուզում է ավել գումար մտցնել պետբյուջե։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829