Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան մշակույթը որքա՜ն համով-հոտով է, ամեն արարում թարմ ու հարազատ. «Հայացք Երևանից»

Փետրվար 25,2024 12:40

Երբ Արցախի բարբառն է թեւածում մեր շուրջը՝ «Յէ՛կ նախշուն զո’ւրո’ւց անէնք», ողջունելի է, բայց նաեւ՝ զարմանալի։ Վերջին ամիսներին «Արցախ» անունից խուսափող, անգամ այդ անվան գործածության համար ներողություն խնդրող իշխանական թիմը՝ հանձին ԿԳՄՍ նախարարության, հայտարարել է Մայրենիի միջազգային օրվան նվիրված մրցույթ։

Արցախի բարբառի պահպանմանն է նվիրված այն եւ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի կրթական հաստատություններում՝ արցախցի սովորողների ուժերով։

Նկատելի է, որ «Յէ՛կ նախշուն զո’ւրո’ւց անէնք» տեսանյութերի մրցույթը թեւածում է նաեւ ՖԲ հարթակում։ Տարբեր են դրանք, որտեղ Արցախի բարբառ կա երգ ու պարում, ավանդական արցախյան խոհանոցում, տարբեր ներկայացումներում…

Արցախյան մշակույթը որքա՜ն համով-հոտով է, ամեն արարում թարմ ու հարազատ` արցախցի դպրոցականների, ուսանողների անկաշկանդ բարբառով։

Արցախի մեր բառ ու բանը մտել է կրթական օջախներ, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Թվում է՝ ի ծնե տաղանդներ են այդ փոքր տեսանյութերում ի տես դառնում, որոնց միավորում է սերը, պաշտամունքը հայրենի երկրի, նրա բարբառի հանդեպ։ Ոչ այնքան մրցույթում հաղթողներին եմ կարեւորում, որքան այն աշխուժությանը, որ տիրում է մեր շուրջը։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829