Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մեր ընտրանին նախապատրաստվում է 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ հանդիպմանը, որում մրցակիցը լինելու է Ալբանիան։
Չնայած Հայաստանի հավաքականի մի քանի առանցքային խաղացողներ տարբեր պատճառներով մարզչական խորհրդի տրամադրության տակ չեն, ինչի պատճառով պահեստայինների նստարանը զգալիորեն «կարճացել է», սակայն տղաները գիտակցում են, որ հանդես են գալու հարազատ հարկի ներքո եւ բասկետբոլի հայ հազարավոր երկրպագուները սպասում են իրենց հաղթանակին։
Կարդացեք նաև
Այն, որ մեր հավաքականը ամեն բան անելու է հաջողություն գրանցելու համար, լրագրողների հետ զրույցում հաստատել են գլխավոր մարզչի օգնական Ալեքս Զամպիերը, բասկետբոլիստներ Անդրե Սպայթ-Մկրտչյանը եւ Քրիս Ջոնսը։
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի առաջին խաղում մեր թիմն արտագնա պարտություն էր կրել Ավստրիայից՝ 91:106:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ