Այս պահին Էջմիածնում միաժամանակ մի քանի հավաքներ են ընթանում ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Վարդանանք» նախաձեռնությունն այսօր Էջմիածին քաղաքում բողոքի ցույց էր անելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետարանն էլ հավաք անցկացնելու թույլտվություն տվել էր, այնուհետև՝ չեղարկել։ «Վարդանանքի»՝ ցույց անցկացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո այսօր Էջմիածնում ի պաշտպանություն Վեհափառի հավաքներ են իրականացնում Արթուր Ասատրյանի՝ Դոնի Պիպոյի «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» անդամները՝ առանձին և Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները։
Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն էլ իր համախոհների հետ ի պաշտպանություն Վեհափառի հավաք է անցկացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատի խորանի մոտ։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ ավելի ուշ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ