Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնից։
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․ «Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում