Վտանգի զգացողությունը կամ զգոն լինելը վատ բան չէ, նույնիսկ անհրաժեշտ է Հայաստանի պարագայում։ Բայց անհանգստացնողն այն է, որ բավական է՝ ինչ-որ մեկը քնից զարթնելով նշի կամ համացանցում գրի, թե տեղի ունեցողի հետևում «թուրքեր ու ադրբեջանցիներ են», անմիջապես հանրության որոշակի շրջանակներ ընկնում են այդ տեղեկատվական թակարդը։
Նման իրավիճակի բախվեցինք նաև Bank of Georgia-ի կողմից Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Ամերիաբանկը» գնելու գործարքի հետ կապված։ Առանց կոնկրետ իրողությունների ու փաստական տվյալների մեջ խորանալու՝ սկսեցին այս գործարքի հետ կապված տարբեր ասեկոսեներ տարածվել։ Բայց եթե այս գործարքի հիմքում որևէ ռիսկ լիներ, ապա դժվար թե ԿԲ-ն համաձայնություն տար դրան, ինչպես եղել է շատ դեպքերում։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ընդգծում է, որ «Ամերիաբանկի» հետ գործարքը թափանցիկ է, և անհանգստանալու կարիք ուղղակի չկա։ Ֆինանսաբանկային ոլորտի մյուս փորձագետները ևս նշում են, որ մութ անկյուններ փնտրել պետք չէ, քանի որ Bank of Georgia Group-ը Լոնդոնի ֆինանսական բորսայում ցուցակված ընկերություն է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Ընդ որում, այս հանգամանքն առավելություն է նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից, քանի որ Հայաստանում չկա որևէ բանկ, որը գրանցված կլինի Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ բանկային խմբին վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ բաժնետերերի մասին, կարելի է գտնել ինչպես իրենց կայքում, այնպես էլ Լոնդոնի բորսայի։
Իսկ խոշոր ընկերության բաժնետերերի քանակը կարող է հասնել հազարների, նույնիսկ միլիոնների, քանի որ յուրաքանչյուր ներդրող կարող է բորսայից բաժնետոմսեր գնել կամ վաճառել։ Անգամ առցանց ներդրումային հարթակների միջոցով է հնարավոր նման գործարքներ իրականացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում, ինչպես նկատում են փորձագետները, ընկերության կորպորատիվ կառավարման ստանդարտներով ու օրենսդրությամբ բաժնետերերի իրավունքները հստակ տարանջատված են ընկերության կառավարիչների լիազորություններից ու հաճախորդների շահերից։ Այսինքն, բաժնետերերը չեն կարող հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությանը։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում