Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ պիտի անի այդ երկիրը, եթե մտադիր է հարձակվել Հայաստանի վրա. «ՉԻ»

Փետրվար 24,2024 10:20

Ի՞նչ պիտի անի այդ երկիրը, եթե մտադիր է հարձակվել Հայաստանի վրա։ Ճիշտ է, պիտի նախապատրաստի բանակը և ամեն ինչ անի, որպեսզի իր սանձազերծած ագրեսիայի դեպքում Հայաստանը մնա առանց իրական (և ո՛չ դեկլարատիվ) դաշնակիցների։ Պարզ ասած՝ հարձակվելուց առաջ պիտի ձգտի հասնել նրան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գործնականում սառեցվեն։ Փաստացի՝ հենց դա էլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։

Հնարավոր տարբերակներն ընդամենը երեքն են։ Առաջին՝ նա ինչ-ինչ պատճառներով գիտակցաբար գործում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերի տիրույթում։ Երկրորդ՝ Արևմուտքում նրան հավաստիացրել են, որ բավարար լծակներ ունեն ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, իսկ եթե չկարողանան կանխել՝ անպայման Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերեն։ Եվ երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է նոր պատերազմի արդյունքներով Ադրբեջանին տալ այն ամենը, ինչ այդ երկիրը պահանջում է, որպեսզի «իրեն չասեն դավաճան»։ Առաջին՝ «թուրքական գործակալ» լինելու տարբերակը չափազանց անհավանական է թվում, երկրորդը՝ նույնպես, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնքան միամիտ չէ, որ լրջորեն հավատա, թե այս անգամ «բրիտանական նավերը» կամ «ֆրանսիական միստրալները» բարձրանալու են հայոց լեռները։ Հետևաբար՝ մնում է երրորդ տարբերակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է նախապես պլանավորված ելքով նոր պատերազմի։ Այն հույսով, որ Հայաստանից «ում ինչ պետք է՝ կպոկեն» ու մեզ հանգիստ կթողնեն, տակն էլ ինչ մնաց՝ կդառնա ռուսներից ձերբազատված, «տարածաշրջանային երկրների հետ որպես հարևան և գործընկեր դիրքավորված» «քիփլիկ» արևմտամետ երկիր։

Փաստացի մենք այս ծրագրի՝ մոտ վեց տարի տևած նախապատրաստական մասն ավարտել ենք ու հենց հիմա «գործնական փուլ» ենք մտնում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829