Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը «գործնականում, ըստ էության» սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես «France -24»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Հասկանալու համար, թե արդյոք գոյություն ունի՞ նման մեխանիզմ, բացենք 2002 թվականին ընդունված ՀԱՊԿ կանոնադրությունը:
Այդ փաստաթղթի 19-րդ հոդվածում նշվում է, որ ցանկացած երկիր իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից, եւ հակիրճ նկարագրված է դրա հայեցակարգը, որը, դատելով կանոնադրության տեքստից, այնքան էլ բարդ չէ: 20-րդ հոդվածում ասվում է, որ եթե որեւէ երկիր չի կատարում իր պարտականությունները կազմակերպության առաջ, ՀԱԿՊ խորհուրդը կարող է տվյալ երկրի անդամակցությունը կասեցնել (приостановить): Բայց այն դեպքը, երբ ՀԱՊԿ անդամ պետությունը, կազմակերպությունից դժգոհ լինելով, ինքն է «սառեցնում» անդամակցությունը, կանոնադրության մեջ նկարագրված չէ:
Հայաստանը, բնականաբար, բոլոր հիմքերն ունի ՀԱՊԿ-ից դժգոհ լինելու, մանավանդ, հաշվի առնելով 2021-2022 թվականների փորձը, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց: Սակայն Հայաստանի քայլերի մասին լրատվամիջոցով հայտնելը, եւ այդ կարեւոր քաղաքական որոշումը «ըստ էության», «գործնականում» ոչ իրավական ձեւակերպումներով համեմելը, մեղմ ասած, սոլիդ չէ:
Ռուսաստանն այդ դեմարշին առայժմ բավականին զուսպ, դիվանագիտորեն է պատասխանել: Բայց Ռուսաստանի իրական պատասխանն, ըստ ամենայնի, տալու է Ադրբեջանը՝ սահմանի վրա առնվազն նոր սադրանքով:
Կարդացեք նաև
Արդյոք այդ սադրանքից հետո կլինի՞ ավելի լուրջ մարտական բախում՝ կախված է Արեւմուտքից: Երեկ «Առավոտի» տաղավարում իմ հյուրն էր Դավիթ Շահնազարյանը, որը տվեց հետեւյալ ձեւակերպումը՝ Ադրբեջանը կհարձակվի այն դեպքում, երբ վստահ լինի (դրա համար հիմքեր ունենալով կամ հանիրավի), որ Արեւմուտքն այդ հարձակմանը լրջորեն չի հակազդի:
Ես էլ եմ կարծում, որ եթե հարձակումից հետո, ենթադրենք, Մակրոնը «խստորեն դատապարտի» Ադրբեջանի գործողությունները եւ հայտարարի, որ նա «հոգով-սրտով հայ ժողովրդի հետ է», դա մեր անվտանգությունը չի ապահովի: Էական նշանակություն կարող է ունենալ միայն Արեւմուտքի ռազմաքաղաքական միջամտությունը:
Եթե Հայաստանին Արեւմուտքի կողմից տրված են լուրջ երաշխիքներ, եւ եթե ՀՀ իշխանությունն այդ երաշխիքներին 100 տոկոսով հավատում է, ապա հանգիստ կարելի է ՀԱՊԿ-ին դիմում ներկայացնել՝ անդամակցությունը դադարեցնելու մասին: Առանց «ըստ էության» եւ «գործնականում» մեղմասացությունների:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը դիտեք այսօր՝ 21.30-ին «Առավոտի» կայքում:
Հերթական կոնվեյերից, հերթական անգամ իրեն գժի տեղ դնելով թռնելու փորձն է, որպեսզի մի քանի հազար ապուշ Օստապ Իբրահիմովիչի շուրթերով բացականչի «վերջապե՜ս. կատարվեց ապուշիս երազանքը»: Եվ արդեն ասում են, նույնիսկ ուշադրություն չդարձնելով մեր թուրքահպատակի հայտարարության վերջին խոսքերին. «… Տեսնենք ինչ կլինի հետո»… Իրոք, որ ապրում ենք «հիմարների երկրում», որտեղ իրեն գժի տեղ դրածը ստիպեց, որ ազգովի թաղենք այն մի քանի ձեռքբերումները, որ առաջին անգամ ունեցել էինք դարերի ընթացքում ու բերաններս բաց սպասենք, թե դրանք երբ են ծիլ տալու:
Տեսնենք, թե վաղը ոնց պիտի չքմեղանա բլթացրած ապուշության համար:
Հայաստանի եւ Հայութեան այժմու վիճակին մէջ, որպէս ՀՀ վարչապետ՝ ինքզինք «գժի տեղ դնելը», թերեւս միակ ռազմավարութիւնն է, որ մնացած է… (անշուշտ ուրիշ խնդիր է, եթէ իսկապէս խենթ է…)
ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դուրս չգալու համար նախ պետք է տիրապետել ռեալ տեղեկատվության՝ սպասվելիք ռազմական իրադարձությունների կանխատեսման, ներդաշինքային հարաբերությունների էֆեկտիվության, Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան շահերի առանձնահատկությունների և այդ պետությունների միջև եղած հակասությունների վերաբերյալ:
Այն, որ Ռուսաստանը ներկա փուլում Ադրբեջանի հետ վառելիքային (ռուսական վառելիքի արտահանում ադրբեջանական խողովակաշարերով) և երկաթգծային (Ռուսաստան-Ադրբեջան-Նախիջևան-Եվրոպա) հաղորդակցության շահեր ունի, դա ակնհայտ է: Բայց Ռուսաստանը նաև չի ուզենա Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա առանցքի ուժեղացում և այդ առումով Հայաստանին կցանկանար պահել որպես դրան զսպող հակակշիռ:
Պատմությունը ցույց է տվել, որ ռազմական դաշինքները երկար կյանք չեն ունենում ու անընդհատ վերափոխվում են և դաշինքներում ընդգրկված պետություններն իրենց ունեցած ռազմական և տնտեսական կշիռներից կախված են այդ դաշինքներում կարևորություն և ձայնի իրավունք ստանում:
Ցավոք, ներկայիս իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում բավականաչափ կորցրեց իր ունեսած ռազմական և տնտեսական կշիռները ու ձայնի իրավունքը: Եվ հիմա ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը կասեցնելու հայտարարություններով կամ ամբողջովին դուրս գալու ակնարկներով հնարավոր չէ ոչ Եվրոպային ոգևորել, ոչ էլ Ռուսաստանին վախեցնել, որովհետև երկու կողմն էլ գիտեն որ գրկից-գիրկ թռնելու ժամանակ թռնողի կշիռը չի ավելանում (ավելնում է միայն համապատասխան պիտակը): Այնպես որ, այս անհավասարակշիռ ու անկանխատեսելի իշխանության օրոք ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ դրանում մնալը մեր երկրի շահերին իմ կարծիքով որևէ էական բան չի ավելացնելու:
Հ.Գ.
Առաջին հայացքից պարադոքսալ կարող է թվալ, բայց Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալն ավելի շատ ձեռնտու կարող է լինել Ռուսաստանի համար, որովհետև այդ դեպքում նա կարող է մեր նկատմամբ ադրբեջանական ագրեսիա հրահրել և մեր պարտության եզրագծում «օգնության հասնել» ու «փրկել» Հայաստանը (միացնելով իր պետությանը կամ էլ սահմանադրորեն դարձնել իր կողմից կառավարվող կամ վերահսկվող պետական փոքր միավոր), ինչպես նա մեզ «փրկեց» մոտ մեկ դար առաջ՝ Հայաստանին խորհրդայնացնելով և Խորհրդային Միության մեջ մտցնելով:
ՀԱՊԿի Կանոնադրութեան թիւ 20 յօդուածի առաջին պարբերութեան մէջ նախատեսուած է անդամակցութիւնը «սառեցնելու» հնարաւորութիւնը (աւելի ճիշդ բառը՝ առկախում, կամ կախակայութիւն) : Թէկուզ ոչ որպէս կանոնագրային տնօրինում մը, որ անդամ մը՝ ինքն իրեն կը վիճակէ:
Սակայն նոյն յօդուածին արդէն երկրորդ պարբերութեան հիման, այդ կազմակերպութեան բոլոր անդամները, սկսեալ Ռուսաստանէն, պէտք է որ դուրս շպրտուին դրանից: Բացի, միմիայն՝ Հայաստանը:
Հայդուկ Շամլեան
Հանրապետության տարածքում բացարձակապես չեն գործում արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանն առնչվող կառավարման կառույցները։
Ու՞մ համար («վրա») են աշխատում՝ արտաքին (քաղաքական) հետախուզությունը, հակահետախուզությունը (այդ թվում՝ ռազմականը) ԱԳՆ, ՆԳՆ, պետական բոլոր կառույցները և այլն։ Հանրապետության գոյության երեսուներեք տարիների ընթացքում այդ ծառայությունները սպասարկել են այլոց շահերը։
Եթե նայեք Սորոսի ֆինանսավորած ցուցակը, ապա կստացվի, որ տարածքի բնակչության կեսը սնվել է Սորոսի կազմակերպությունների ձեռքից:
Մեղավոր են «հիմնադիրը»՝ ում երեսին մեռոնի փոխարեն ուրիշ բան քսած են և նրա կամակատարները (երկրորդը, երրորդը, վերջինը):
Եթե դուրս գաք ՀԱՊԿ-ից, կմնաք մերկ, եթե մնաք ՀԱՊԿ-ում, կդառնաք «БОМЖ»:
«Շնորհակալություն» «հիմնադիրին» երեսուն տարվա խաբեության համար: