Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։
«ՉԻ». Գերմանացի պատգամավորը ոնց որ թե հեռու է պատմությունից: Նա չգիտի, որ նման դեպքերում, երբ մեզ վրա հարձակվում են, օգնության են գալիս անգլիական սուզանավերը:
Ճիշտ է, մի քիչ դժվարությամբ են հաղթահարում հայկական լեռնաշխարհի խութերը, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչքան լեռները անցել են, այդքան անգամ էլ մեզ փրկել են: Կարող եք ստուգել վերջին 105,8 տարվա վիճակագրությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում