Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանն են, որ կարող են միմյանց համար անվտանգության լավագույն երաշխավորները լինել. Մարիա Կարապետյան

Փետրվար 23,2024 23:45

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում

 

Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության միանշանակ և փոխադարձ ճանաչման վրա՝ երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Մենք շարունակում ենք կրկնել սա, իսկ Ադրբեջանը շարունակում է առարկել։ Երեկ Քաղաքական հարցերի հանձնաժողովում տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ավելի քան երեք տարի Ադրբեջանը տեռորի էր ենթարկում այս Խորհրդարանական վեհաժողովին Լեռնային Ղարաբաղ բառերն օգտագործելու համար, սակայն երեկ հենց Ադրբեջանի պատգամավորը ինքը սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։

Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը, սակայն մենք չենք ցանկանում շարունակել հակամարտությունը։

Խաղաղության պայմանագիրը, որը մենք հույս ունենք շուտով ստորագրել, կրկնում է միջազգային այն սկզբունքը, ըստ որի երկրները չեն կարող հղում կատարել իրենց ներքին իրավական ակտերին՝ հիմա կամ ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Այնպես որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար մեր Սահմանադրությունը կամ պատմական փաստաթղթերը որպես խոչընդոտ նշելն ուղղակի պատրվակ է։

Ես իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանի պատգամավորները այստեղից քաղած դաս են տանում, որ այս նոր նարատիվը, թե Ադրբեջանը պայքարում է հայկական ռևանշիզմի, նեոգաղութատիրության կամ իսլամաֆոբիայի դեմ, ըմբռնում չի ստանում միջազգային հանրության կողմից։ Եկեք ստորագրենք այս խաղաղության պայմանագիրը և առաջ շարժվենք։

Եվ վերջին կետը, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է վստահենք ձեզ՝ ապահովելու մեր անվտանգությունը ձեր տարածքով անարգել տարանցման համար, դուք պետք է վստահեք մեզ՝ ապահովելու ձեր անվտանգությունը մեր տարածքով անարգել տարանցման համար:

Հայաստանն ու Ադրբեջանն են, որ կարող են միմյանց համար անվտանգության լավագույն երաշխավորները լինել։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ առանց վերապահումների, առանց հատուկ ռեժիմերի՝ հիմա և ընդմիշտ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829