Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն (Lemkin Institute for Genocide Prevention) անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական պահանջների հիմնավորմանը:
Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության հօգուտ Ադրբեջանի գործելը:
Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է.
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։
Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»»:
Սկզբնաղբյուրը` անգլերենով: