Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր Անկախ Հայաստանի և Հայոց Բանակի հիմքը հանդիսացող բանակի և զինվորականների տոնն է

Փետրվար 23,2024 23:50

Այսօր Անկախ Հայաստանի և Հայոց Բանակի հիմքը հանդիսացող բանակի և զինվորականների տոնն է:

Այսօր, Արկադի Տեր-Թադևոսյանի, Քրիստափոր Իվանյանի և այլ մեծերի տոնն է, Մեծ Հայրենական պատերազմից, մինչև Աֆղանստան տեսած, սովետական բանակի բովով անցած անձանց տոնը, որոնք հիմնեցին Անկախ Հայաստանի հիմնասյուն հանդիսացող Հայոց Բանակը։

Պետք չէ մոռանալ ու ուրանալ, որ այդ մարդիկ էին անկախ Հայաստանի և ազատագրված Արցախի կերտողները։ Մարդիկ, ովքեր ծնվել և մեծացել էին Խորհրդային Հայաստանում, ստացել խորհրդային դաստիարակություն, անցել խորհրդային բանակով, չէին ծնվել անկախ պետությունում, սակայն հիրավի հայրենասերներ ու հերոսներ էին, որոնց նմանն այսօրվա Հայաստանում չկա՛։

Այսօր Եվրոպայում համատարած ոչնչացվում են Ֆաշիստական Գերմանիային տապալած, Սովետական բանակին նվիրված հուշարձանները, որոնց վրա գրված են նաև մեր հայազգի հերոսների անունները։ Նույնն է նաև այսօր անում Ադրբեջանը՝ վերացնելով Արցախի տարածքում գտնվող Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանները, որոնց վրա ևս գրված են հայերի անուններ։

Ցավոք այսօր այս ամենից շատ չի տարբերվում նաև Հայաստանում իշխանության գլուխ եկած կլանի վարքը, որը փորձում է ցեխ շպրտել մեր հերոս նահատակների հիշատակի վրա, մոռացության մատնել ու անտեսել, մեր պապերի ու հայրերի հերոսական անցյալը, որոնց մարտական փորձի և արյուն-քրտինքի շնորհիվ ստեղծվեց Անկախ Հայաստանը, որի շնորհիվ մենք ապրում ու գոյատևում ենք, անգամ մինչև այսօր։

 

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829