Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց դուք էիք չէ, հարգելի ռուս գործընկերներ, ասում՝ «он- не предатель». Էդուարդ Շարմազանով

Փետրվար 23,2024 22:30

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի։

Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում,որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։

Ի՞նչն է զարմանալի։

Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է, թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։

Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։

Երեկ Պուտինին  «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին, Շոլցին ու Մակրոնին մերսի կասի, վաղն էլ ՝ Էրդողանին սալամ, իսկ Ալիեւին՝ կարդաշ։

Բայց դուք էիք չէ, հարգելի ռուս գործընկերներ,ասում՝ «он- не предатель»։

Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում,որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են,իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։

Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։

Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։

Դիմադրության շարժման ժամանակ,երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։

Դա սիգնալ էր,որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին,այլ՝ նիկոլիստներին։

Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։

Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։

Հիմա ոչ թե տպավորվում է,այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։

Դա Նիկոլն է,որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։

Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի։

Համոզված եմ,որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա։

Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։

Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։

Բայց մեզ նոր դաշինք է պետք.առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք,որը հիմնված պետք է լինի նախ եւ առաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829