Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի գործերի հավատարմատարը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Հայաստան Զելենսկու առաջիկա այցի մասին լուրերը. «Ազատություն» ռ/կ

Փետրվար 23,2024 21:21

«Ազատություն» ռ/կ. Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու տարի անց, երբ Կրեմլը հայտարարում է առաջխաղացման մասին, իսկ ուկրաինական կողմը հրատապ է համարում արևմտյան սպառազինությունների օր առաջ մատակարարումը, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց. – «Մեզ պատմությունը կդատի, ճշմարտությունը մեր կողմն է»։

Երևանում, Կինոյի տանը ուկրաինացի ռեժիսորի «Հոստոմել՝ մեկ շենքի պատմություն» ֆիլմի ցուցադրումն էր այսօր, որին հրավիրված էին մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանը։ Նախքան ցուցադրությունը Ուկրաինայի գործերի հավատարմատարը թվարկեց՝ ինչ արհավիրքներ է ստեղծել Ռուսաստանն այսօր Ուկրաինայում։

«Ազատության» հետ զրույցում ուկրաինացի դիվանագետին հիշեցրեցինք օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծեց՝ դա ժողովրդի կողմից ընտրված ղեկավարի դիրքորոշումն է, որը գուցե նրա սիրտի խոսքն է եղել։

«Ամեն օր նոր սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի կողմից, պատերազմի վտանգը Հայաստանի համար ևս առկա է: Շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստան – Արևմուտք առճակատումը կարող է նույնպես իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում», – «Ազատության» այս դիտարկմանը Վալերի Լոբաչն արձագանքեց. – «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց չեմ կարող ոչինչ ասել, մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ առաջիկա անելիքների մասին։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծեր չբացելով ասեմ, որ մեր երկիրն ամեն ինչ կանի տարածաշրջանի կայունացման համար»:

«Ազատության» դիտարկմանը՝ արդյոք դիվանագետը նկատի ունի շրջանառվող այն լուրերը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կարող է այցելել Հայաստան, Լոբաչն ընդամենը արձագանքեց՝ գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829