SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին գողության դեպք է տեղի ուենցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 23։30-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 12։40-ն ընկած ժամանակահատվածում «УАЗ» մակնշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը, օդամղիչ պոմպը և ընթացագործային գործիքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է սիրված դերասան Արման Նավասարդյանին, որը քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև