Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող ATP-250 սերիայում անցել է կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետի հետ պայքարում, երբ Խաչանովն առջեւում էր 3:0, ֆինն մրցակիցը՝ Էմիլ Ռուսուվորին, վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը: Կիսաեզրափակչում փետրվարի 24-ին Խաչանովը խաղալու է Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ