Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, հայտարարել է․
«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը “France 24” հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես մեր երկկողմ փոխգործակցության տեսադաշտում են»։
«Հայկական ալիք»