Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:
Մեր մարմնամարզիկներից երեքն արդեն հաղթահարել են որակավորման փուլը եւ մտել են եզրափակիչ: Տակավին պատանի Գագիկ Խաչիկյանը հանդես է գալու նժույգ-թափերի եզրափակչում, իսկ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը ութ ուժեղագույնների մեջ են օղակների վրա վարժությունում:
Այսօր պայքարը սկսելու էր Արթուր Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ