Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները, որոնք երկամյա պիլոտի շրջանակներում սովորել են նոր ծրագրով, զգալի հաջողությունների են հասել. Համաշխարհային բանկ

Փետրվար 23,2024 17:12

Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված նոր ուսումնասիրությունը (անգլերեն զեկույցի հղումը), որը գնահատում էր Հայաստանում իրականացվող կրթական ծրագրի բարեփոխումները, ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք երկամյա պիլոտի շրջանակներում սովորել են նոր ծրագրով, զգալի հաջողությունների են հասել թե՛ մաթեմատիկայի, թե՛ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության:

2018թ-ին Հայաստանը նախաձեռնեց կրթական համակարգի հավակնոտ բարեփոխում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) առարկաների մասով ու թեև բարեփոխման գործընթացը դեռևս չի ավարտվել, մինչ օրս գրանցված առաջընթացի գնահատումն արժեքավոր փորձ է ներկայացվում, որը կարող է էական ներդրում ունենալ կրթության բարեփոխումների իրականացման մասին գիտելիքների գլոբալ շտեմարանում։ «ԵՄն հանուն նորարարության» հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ Համաշխարհային Բանկը համագործակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ բնագիտական (STEM) առարկաների կրթակարգը 1-12-րդ դասարանների համար մշակելու և պիլոտն իրականացնելու համար՝ կենտրոնանալով աշակերտակենտրոն ուսուցման մեթոդաբանությունների և դասավանդման մեթոդների վրա։

«Կրթական ծրագիր և ուսումնառություն․ կրթական ծրագրերի բարեփոխումները Հայաստանում․ անցումը կարողունակությունների վրա հիմնված  գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) կրթական ծրագրերին» խորագրով զեկույցը նկարագրում է կրթակարգի բարեփոխման գործընթացի չորս հիմնական շարժիչ ուժերը՝ 1․ հստակ սահմանված շրջանակներ, 2․ դասավանդման և ուսումնական բարձրորակ նյութեր, 3․ մասնագիտական զարգացում և 4․ ուսումնառության գնահատում։ Հայաստանում իրականացվող ծրագրի փորձից ելնելով՝ ի հայտ են գալիս մի քանի համապատասխան ուղերձներ կրթակարգի բարեփոխման լայն օրակարգ ունեցող այլ երկրների համար։

Այս դասերից առաջինը տեղական գիտելիքը ձևավորելու և շահագրգիռ կողմերի հետադարձ կապի ինտեգրման արժեքն է՝ կայուն կարողություններ ձևավորելու նպատակով: Երկրորդը ուսուցման և ուսումնառության նյութերի տրամադրումն է, որն արդյունավետ կերպով աջակցում է նոր կրթակարգի իրականացմանը, պահանջում է իրատեսական և լավ պլանավորված ժամանակացույց և պետք է ներառի օգտվողների համար հետադարձ կապի մեխանիզմ: Երրորդ՝ ուսուցիչների և վարչարարների կողմից նոր կրթակարգն իրականացնելու համար բարձրորակ վերապատրաստման ապահովումը շատ կարևոր է, սակայն շարունակական մենթորությունը հավասարապես կամ անգամ ավելի կարևոր է: Չորրորդ՝ աշակերտների գնահատման լավ մշակված մոտեցումը, որը Հայաստանում բարեփոխումների մաս է կազմում, օգնում է, որպեսզի ուսումնական ծրագրերի բարեփոխումը հաջողի: Վերջապես, բարեփոխումների գործընթացը հաջողում է, երբ այն հիմնված է տվյալների վրա և իտերատիվ բնույթ է կրում:

«Կրթական համակարգի բարեփոխումը հանդիսանում է ամենաբարդ բարեփոխումներից մեկը, որն երկիրը կարող է նախաձեռնել։ Սակայն արդյունքներն էլ էական են։ Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած պիլոտի գնահատումը ցույց է տալիս, որ բնագիտական (STEM) առարկաների համար նոր կրթակարգը էապես խթանում է ուսումնառությունը՝ համարժեք լինելով կես տարվա լրացուցիչ ուսումնառության։ Այս բարեփոխումը երիտասարդների համար հսկայական խթան կհանդիսանա՝ ապագա կարիերայի լայն հնարավորությունների իմաստով, այդ թվում նաև բարձր պահանջարկ ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, ճարտարագիտությունը, ՏՀՏն և այլն»,- ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«ԵՄը, որպես մարդկային կապիտալի զարգացման գործընթացում Հայաստանի երկարաժամկետ գործընկեր, ուրախ է ներդրումներ կատարել գիտության և ստեղծարարության ոլորտներում: Այս փոփոխվող աշխարհում կենսապես կարևոր է ստեղծել հնարավորություններ և առաջարկել միջոցներ, որոնք կարող են լուծել այն հիմնախնդիրները, որոնց բախվում ենք բոլորս: Հետևելով ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև ամրապնդելով Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը՝ ուղի է հարթվում Տավուշի մարզում հաջողությամբ ներդրված պիլոտային կրթական ծրագրի հիման վրա բարեփոխումների հետագա իրականացման համար։ ԵՄը նվիրված է Տավուշում ԳՏՃՄ պիլոտային կրթական ծրագրի տարածմանը մյուս 3 մարզերում՝ Արարատում, Կոտայքում և Գեղարքունիքում՝ ընդլայնելով դպրոցներում կանաչ տնտեսության և կլիմայի փոփոխության ծրագրերը և աջակցելով միջնակարգ կրթության ոլորտում անցմանը թվային տեխնոլոգիաների»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» բնագիտական առարկաների պիլոտի արդյունքում Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներ այժմ ունեն լիովին հագեցած քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաներ։

Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ -ին իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ  2023 թ․-ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829