Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան. ԱԱԾ. «Ազատություն»

Փետրվար 23,2024 16:33

«Ազատություն». Ազգային անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները Եվրամիության դիտորդական առաքելությանը չեն խոչընդոտում։ «Ազատությունը» գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», – նշել է կառույցը։

«Ազատությունը» հարց է ուղղել Անվտանգության խորհրդին ու կառավարությանը՝ իրավական ի՞նչ հիմքով և ի՞նչ մանդատով են ռուսական ուժերը տեղակայված Ներքին Հանդ տանող ճանապարհին։ Առայժմ պատասխաններ չեն ստացվել։ «Ազատությունը» նույն այդ հարցը նաև Ազգային անվտանգության ծառայությանն էր ուղղել, կրկին՝ անպատասխան։ Ծառայությունից միայն մեկ բան են հստակեցրել՝ ռուս սահմանապահները կոնկրետ ժամկետով չեն տեղակայվել, նպատակի մասին էլ ընդհանրական պարզաբանում տվել։

«Ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է», – հայտնում են գերատեսչությունից առանց հստակեցնելու՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը։

 Արտակ ԽՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829