Մամուլում տարածվող լուրերը, թե առաջիկայում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են, հուսադրում են, որ ռուսական սպառնալիքի չեզոքացման և Հայաստանի անկախության պաշտպանության ուղղությամբ առաջին գործուն քայլն է կատարվում։
Ողջունելով ռուսական ռազմական ներկայության սահմանափակման քաղաքական կամքը, հորդորում ենք ՀՀ իշխանություններին օր առաջ ապօրինի ճանաչել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս զինծառայողներին հեռացնելուց հետո լեգիտիմ հիմքեր ձևավորել ՀՀ ամբողջ տարածքից, առաջին հերթին Ներքից Հանդից, ռուսական զորքերը դուրս հրավիրելու համար։
Կոչ ենք անում ՀՀ քաղաքական և հասարակական ուժերին ռուսական զորքերի դուրս հրավիրման խնդրին ստորադասել առկա տարաձայնությունները, այդ խնդրին առնչվող ռիսկերի չեզոքացման համար հանդես գալ միասնական ճակատով՝ թույլ չտալով Ռուսաստանի կողմից ներքաղաքական լարվածություն հրահրումը։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
Ուզածներդ վատ բան չի, բայց լավ եք? չափել-ձևել, մեջքներս պինդ ա, թե? հետո Մակրոնի մոտ նիկոլի պես նվնվալու եք ու պըրծ։