MediaHub. Ադրբեջանական գերության մեջ հայտնված ու օրեր անց հայկական կողմին փոխանցված 34-ամյա Հայասեր Սաֆարյանը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից էր։ Սեպտեմբերի 20-ին՝ գյուղի տարհանման օրը, Հայասերը վճռական որոշում էր կայացրել չլքել հայրենի Խնկավանը։
«Մնացել է, քանի որ դիրքերում դեռ մեր տղերքն էին կռվում, իսկ մարտերը բոլոր ուղղություններով շարունակվում էին»,- MediaHub-ին պատմում է նրա եղբայրը՝ Անդրանիկ Սաֆարյանը, նշելով, որ Հայասերը առողջական խնդիրներ ունեցել է, որն ավելի արտահայտիչ է դարձել գերությունից վերադառնալուց հետո։
«Երբ ադրբեջանցի զինվորականները մտել են մեր գյուղարանքները, գերեվարել են այնտեղ մնացած խաղաղ բնակիչներին։ Մեկը հարազատ եղբայրս էր, մյուսը հորաքույրս՝ Վաղուհասից, իսկ Վերին Հոռաթաղից տարել են քեռուս կնոջը։ Նրանց տարբեր ժամերի տարել են Քարվաճառ։ Բոլորն իրար այնտեղ են հանդիպել»,- ասում է մեր զրուցակիցը։
«Գերեվարված իմ հարազատներն այնտեղ բռնությունների են ենթարկվել, առողջական խնդիրներ ձեռք բերել։ Հայասերի մոտ իր խնդիրներն ավելի են խորացել, որովհետև ամեն օր ծեծել են, հաց ու ջուր չեն տվել, եթե տարածքում լրագրողներ չեն եղել»,- ասում է նա։
Կարդացեք նաև
«Դրա համար եղբայրս առ այսօր հոգեբուժական կենտրոնում բուժում է ստանում»։
Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: