Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հայերը չէին կարող ապահով լինել Ադրբեջանի կազմում, դա անհնար է ատելության նման քարոզի պայմաններում. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 23,2024 15:30

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մարդասպան ադրբեջանցու հերոսացումը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանը որպես պետություն ոչ թե հոգ է տանում իր քաղաքացիների մասին, այլ հոգ է տանում նրանց մասին, ովքեր հայ են սպանել, սա ռասիզմի հստակ դրսևորում է։

Եթե ուշադրություն դարձնեք, այդ պետությունն ամեն ինչ անում է մեկ իր դիվերսանտներին (ոչ թե շարքային մոլորված զինվորին), մեկ էլ հայ սպանող մարդասպաններին հետ բերելու համար։ Ոչ միայն հետ է բերում, այլև հերոսացնում է, թոշակ է տալիս, բնակարան, հարգում-պատվում ու դրանով իսկ խրախուսում հային սպանելը։

Սա պետական մակարդակով քարոզվող ռասիզմի ամենացցուն արտահայտությունն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի հայերը չէին կարող ապահով լինել Ադրբեջանի կազմում, դա անհնար է ատելության նման քարոզի պայմաններում։

«Եղբա՛յր, դու հայի արյուն թափեցիր, դրանից հետո քեզ [Ադրբեջան] կտեղափոխենք, հենց այդ րոպեից դու կհասնես Ադրբեջան, հենց այդ րոպեից դու ազատ կլինես, մեր պարոն նախագահը, լսո՞ւմ ես, ես քեզ ասում եմ. , եղբայր, նա միշտ եղել է հայի գլուխը կտրողների կողքին․․․»,-այս բառերը մարդասպան բլոգերն ասում է 2020 թվականի հուլիսի 24-ի իր վիդեոուղերձում, որտեղ կոչ է անում ՌԴում ապրող ադրբեջանցիներին բախումների գնալ հայերի հետ։

Երբ վերադարձավ Բաքու հենց Ալիևին էլ շնորհակալություն հայտնեց։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հարևան պետության քաղաքականության մասին։ Այս ամենը տեղի է ունենում Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունից 20 տարի անց…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829