ՀԱՊԿ անդամակցության սառեցման վերաբերյալ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով, մենք նկատի ունենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այս դեպքում շատ կարեւոր է հասկանալ մանրամասները։
«Հուսանք՝ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը, և առայժմ նման շփումներ չեն նախատեսվում։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կպարզենք, թե ինչ նկատի ուներ։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։