Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի է և որևէ մեկի դեմ չէ»․ Սուրեն Պապիկյան

Փետրվար 23,2024 14:21

«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, այն պետք է դիտարկենք երկուստեք։ Ես պատահական չանդրադարձա 2022-ի սեպտեմբերի իրադարձություններին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը ենթարկվեց ագրեսիայի, օկուպացվեցին ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այդ իրադարձություններից հետո է, որ ՀՀ-ն իր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել»,-հարցին՝ հայ-ֆրանսիական այս հարաբերությունները հակադրության մեջ չեն մտնո՞ւմ ՀՀ-ՌԴ մեր պարտավորություններին, նաև ՀԱՊԿ-ի շրջանակում մեր պարտավորություններին և արդյոք Իրանի տրամադրությունները ստուգե՞լ ենք, քանի որ այն աշխարհագրորեն ավելի մոտ է ՀՀ-ին, քան Ֆրանսիան, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Armenian Defense Minister Suren Papikyan and French Defense Minister Sebastien Lecornu gave a press conference at the RA Ministry of Defense

Նա փաստեց՝ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ․ «Սա բխում է ՀՀ-ի ժողովրդի շահերից և ՀՀ-ի պետական շահից։ Մենք այս հարցում հստակ ու պարզ ենք, անթաքույց։ Իրանի մասով կարող եմ ասել, որ, առաջին հերթին, հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ։

Երկրորդ՝ կարծում եմ՝ մեր իրավունքն է համագործակցել և′ Ֆրանսիայի հետ, և′ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները, բնականաբար, հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պիտի անեն, քանի որ ՀՀ-ն չունի տաբուներ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։

Կրկնում եմ, սա միայն հանուն Հայաստանի և հանուն մեր տարածքային ամբողջականության է և որևէ երկրի դեմ ուղղված չէ։ Կարիք չկա՝ ինչ-որ մեկը մտահոգվի․ մտահոգվողը մենք պիտի լինենք, քանի որ դա վերաբերում է մեր շահին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829