Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԻԴ»-ը մտահոգություն է հայտնում Արագածում իր 80 մլրդ դրամի հասնող ծրագրի խոչընդոտների առիթով

Փետրվար 23,2024 13:56

«ՌԻԴ» ընկերությունն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում մի շարք իրադարձությունների կապակցությամբ, որոնք բացասաբար են ազդում Արագածում լեռնադահուկային հանգստավայրի կառուցման ծրագրի և Հայաստանի զարգացման այլ ներդրումային ծրագրերի վրա։

2018 թվականից ընկերությունը ներկայացրել է լեռնադահուկային, առողջարանային, հանգստի և մանկական օբյեկտների զարգացման մի շարք նշանակալի նախագծեր, սակայն բախվել է անարդար հանգամանքների և խոչընդոտների։

Մասնավորապես, «ՌԻԴ» ընկերությունը ենթարկվել է կեղծ մրցակցության պատրվակով արդարացվող տեղեկատվական հարձակումների՝ չնայած Արագածի ծրագրի վերաբերյալ կառավարության հետ ստորագրված հուշագրին, որը բացառում է այլ ընկերությունների մասնակցություն այդ նախագծին։ Բոլոր պարտավորությունները «ՌԻԴ» ընկերության կողմից բարեխղճորեն կատարվել են, սակայն համակողմանի աջակցության փոխարեն Հայաստանի տնտեսության մեջ մոտ 80 մլրդ դրամի հասնող ներդրում անելու պատրաստ ընկերությունը բախվել է մի իրավիճակի, երբ դեռևս գաղտնի նախագիծը ենթադրաբար քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների թեթև ձեռքով անցել է կասկածելի ծագումնաբանություն ունեցող երրորդ անձանց տրամադրության տակ։

«ՌԻԴ» ընկերությունը բախվել է Արագածի ծրագրի վերաբերյալ կողմնակալ և ակնհայտ կեղծ լուսաբանումների: Որոշակի լրատվական կայքերում հայտարարություններ են տարածվում, թե Պասկալ անունով ոմն ֆրանսիացի ներդրումներ է ցանկացել բերել Հայաստան՝ Արագածում լեռնադահուկային հանգստավայր ստեղծելու համար, իսկ «ՌԻԴ» ընկերությունը, իբր, խանգարել է նրան: Իբրև խեղկատակության գագաթնակետ՝ որպես ծրագրի նախագիծ է ներկայացվում «ՌԻԴ»-ի կողմից վաղուց ներկայացված և զանազան մարմինների քննությանը առնված նախագծի կոսմետիկ փոփոխված տարբերակը:

Հայտնում ենք, որ այս պատմության մեջ ֆրանսիացի ներդրող ներկայացող ինքնակոչ պարոնը՝ Պասկալ անունով, ոչ այլ ոք է, քան քրեական պատմությունների մեջ հայտնված շարքային տոմսավաճառ (skipass) ֆրանսիական Կուրշևել հանգստավայրից և օգտագործվում է Ռուսաստանում ապահովագրական բիզնես ունեցող գործարար Սարկիսով եղբայրների կողմից որպես հայ հասարակությանը մոլորության մեջ գցելու գործիք:

Կոչ ենք անում լրատվամիջոցներին և բլոգերներին արդար և օբյեկտիվ լուսաբանել «ՌԻԴ» ընկերության ծրագրերը՝ ուղղված մեր հայրենիքի զարգացմանը ու բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելուն:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829