Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես փաստն եմ արձանագրում։ Մենք Ֆրանսիան ենք և թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն»․ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար

Փետրվար 23,2024 13:48

«Կարծում եմ՝ իրականում կարիք չկա մեծ աշխարհաքաղաքական հարցերի մասին խոսել։ Մեր դիրքորոշումները հստակ են, բայց կարելի է ասել, որ հին, պատմական ու եղբայրական հարաբերությունները համահունչ դարձան նաև այս մակարդակում»,- ֆրանսիացի լրագրողի հարցին՝ ՀՀ-ի հետ այս գործընթացները նաև հնարավորությո՞ւն են տալիս Ֆրանսիային իր տեղը գրավել պատմականորեն ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող տարածքում, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Armenian Defense Minister, Suren Papikyan, French, Sebastien Lecornu, press conference

Նա փաստեց՝ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի ՊՆ նախարարը գալիս է Երևան ու նշեց՝ տարբեր համաձայնագրերը, որ ստորագրվել են, բոլորը նոր են․ «Սա կապված է մի կողմից հին, պատմական ջերմ հարաբերությունների, մշակութային, մտավորական հզոր հարաբերությունների հետ, բնականաբար, կար նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևոր պահը, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կա։ Միշտ շատ սերտ հարաբերություններ կային։ Սառը պատերազմից և Վարշավայի պակտից հետո պաշտպանական հարցը՝ որպես առաջնային չէինք դրել մեր հարաբերությունների սրտում, և իրականում, փաստորեն, եթե ՀՀ-ն սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա։ Հետևաբար` սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին, և լինելով վստահելի գործընկեր՝ մենք ներկա գտնվեցինք»։

Նա փաստեց՝ կա նաև մտավորական և քաղաքական շատ մեծ աջակցություն այս համագործակցության համար։ Լրագրողի հարցին` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքների մասին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն ի պատասխան դրանք ձևակերպեց տեղեկատվական հարձակումներ ու ասաց․ «Ինչպես ասում են՝ ես փաստն եմ արձանագրում։ Մենք Ֆրանսիան ենք և թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն, որովհետև ինչ-որ մարդիկ սոցիալական ցանցերի հետևում ինչ-որ խոսքային հարձակումներ են գործում Ֆրանսիայի դեմ։ Մենք նման բաների միջով անցել ենք»։

Սեբաստիեն Լըկորնյուն ասաց՝ պետք է հանդարտ ու վճռական մնալ և այս հարցում կարևորեց նաև անկախ մամուլի և փաստերի ստուգման դերը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829