Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյայի ձերբակալության մասին

Փետրվար 23,2024 13:38

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի (լուսանկարում)՝ ենթադրյալ կաշառք ստանալու համար ձերբակալությունը չմեկնաբանեց։

Հիշեցնենք՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել:

«Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,-գործի առնչությամբ ասաց նախարար Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք էին․ «Հույս ունեմ, որ վերջնական գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը եւ թե կառուցվածքային առումով ինչ արվում է, պետք է նպաստի, որ հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից»,-ասաց նախարարը։

Լրագրողի հարցին՝ առողջապահական տեսչական մարմնի այդ պաշտոնյային ենթադրաբար կաշառք տված Վիոլետա Սարգսյանը  նաեւ ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը, արդյոք նախարարը տեղեկություններ ունի՞ այդ գործարքի մասին, Ավանեսյանը վստահեցրեց, որ գործարքի մանրամասներին ծանոթ չէ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829