Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկերը վճարեն, եթե՝ ոչ, ուրեմն օդանավակայանից պիտի ասենք՝ էս ճանապարհները ձեզ համար չեն, Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ եկեք, հասեք Երեւան

Փետրվար 23,2024 12:17

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների այն դժգոհություններին, որ նրանք ՌԴ-ում եկամտային հարկ են վճարել, մի հատ էլ ՀՀ-ում են պահանջում վճարել ՌԴ-ի եւ ՀՀ-ի եկամտային հարկի տարբերությունը, ասաց՝ հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխել, եւ սա վերաբերում է նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը։ Ո՞նց կարա էդպես լինի, որ չվճարեն։ Չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվություն կրեն։ Ասում են՝ Լոս-Անջելեսում գնացել, համերգ ենք տվել։ Բա որտեղի՞ց եք մեկնել Լոս-Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն, Հայաստանում հարկ վճարած քաղաքացիների հաշվին կառուցած ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներով գնացեք, հնձեք այդ եղեգները, ու տենց գնացեք, հասեք օդանավակայան:

Էս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ես խոսում եմ այն դեպքերի մասին, երբ օրենսդրությամբ է սահմանված, խոսքը կրկնակի հարկման մասին չէ։

Բայց ասել, որ ես Ամերիկայում տոմս եմ վաճառել, էստեղ հարկ ինչո՞ւ պետք է վճարեմ, էլի եմ ասում՝ օրենքով նախատեսված դեպքերում, սխալ է, ուրեմն օդանավակայանից պիտի ասենք՝ ուրեմն, էս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք Երեւան հասնելու ուրիշ ճանապարհ գտեք, Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ եկեք, հասեք Երեւան։ Իհարկե, սա գրոտեսկով եմ ասում»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829