ՀԱՊԿ-ը Հայաստանի անդամակցության դադարեցման մասին հայտարարություններ չի ստացել Երեւանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։
«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարություններ չի ստացել:
Ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցրեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելու մասին է. միջոցառումներ, որոնք վերջերս կազմակերպվել են ՀԱՊԿ-ի կողմից»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:
Հիշեցնենք՝ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։
Կարդացեք նաև
Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»։