Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եկավ, թե բերեցին՝ չգիտեմ, բայց երկիր կորցրինք, տղաներ կորցրինք ու կորցրինք նաեւ մեր ժողովրդի դեմքը». «Հրապարակ»

Փետրվար 23,2024 11:26

Նախօրեին տեղեկացանք, որ արցախյան երկրորդ պատերազմում ընկած Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Դատարանը նաեւ մերժել է միջնորդությունը՝ Գալեյանին թույլ տալ շաբաթը մեկ անգամ այցելել Եռաբլուր՝ որդու շիրմին։ Գալեյանի կինն էլ` դատարանի վճռից հետո, Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հրապարակելով զոհված որդու լուսանկարը. «Խի՞, խի՞ գնացիր, ո՞ւմ համար, ինչի՞ համար, անթասիբ ազգի՞, չարժեն եւ ոչ մեկը»։

Գրառման տակ իշխանամետները հայհոյախառն մեկնաբանություններ էին գրում` զոհվածի ծնողների հասցեին, դրանց մի մասը, իհարկե, ֆեյքեր էին` իշխանական շրջանակների կողմից ֆինանսավորվող:

Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ տեսնելով այս իրականությունը՝ ուղղակի ապրել չի ցանկանում։ «Լավ է որդուցս առաջ մահանայի, այս իրականությունը չտեսնեի»,- ասում է տիկին Ելիզավետան:

«Ոմն մեկը եկավ իշխանության, ու ինչպես հարամ մուկն է հարամում մեղրի ողջ կարասը, այդպես հարամեց հայ ազգը: Եկավ, թե բերեցին՝ չգիտեմ, բայց երկիր կորցրինք, տղաներ կորցրինք ու կորցրինք նաեւ մեր ժողովրդի դեմքը: Այսօր թուրքը ոնց ուզում, խոսում է մեզ հետ, ինչ ուզում, անում է, իսկ այստեղ այս թրքահպատակները ենթարկված ապրում ու փորձում են մեզ էլ ենթարկեցնել:

Առաջ բոլորը զոհվածի ծնողներին, զոհվածի մորը առանձնահատուկ հարգանքով էին վերաբերվում: Բոլորս գիտակցում էինք, որ տվյալ անձը զոհվել է մեր, մեր հայրենիքի համար, «հերոս» բառի արժեքը գիտեինք, հերոսին շարքային մարդուց տարբերում էինք բոլորս, իսկ այսօր ո՞վ է հերոսը` հարկատո՞ւն…. չգիտեմ ինչ բառեր ասեմ: «Հերոս» բառը, հերոսի պատկերը նպատակային աղավաղում են: Առաջ ի՞նչ պիտի անեիր, որ քեզ հերոս ասեին: Հերոսությունը հանուն հայրենիքի կյանքը զոհելն էր, հողեր ազատագրելն էր: Այսօր` քնած տեղից ով վեր է կենում` հարկ վճարելով, հերոս է դառնում, փաստորեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829