«Հրապարակը» զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։
– Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովում մի շարք հայտարարություններով հանդես եկավ․․․ Հետեւե՞լ եք։
– Մյունխենը ոչինչ չավելացրեց ո՛չ Ռուսաստանում Փաշինյանի ունեցած վարկանիշին, ո՛չ էլ փաշինյանական Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մոտալուտ խզման հեռանկարին։ Դա այլեւս անխուսափելի է, նոր պատճառներ դրա համար պետք չեն։
– Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Կարդացեք նաև
– Դա հին ու վաղուց հայտնի նորություն է։ Եվ արդեն բոլորին է հասկանալի՝ բացի Հայաստանից, որ Փաշինյանը ոչնչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից։ ՀԱՊԿ-ի նիստը Հայաստանից դուրս անցկացնելու նախաձեռնությունն առաջին քայլն էր։
– Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից է, դուք գո՞հ եք այդ դաշնակցային հարաբերություններից։
– Ադրբեջանը չի լինի Ռու սաստանի դաշնակիցը։ Նա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն է։ Հայաստանը վերջնականապես հեռացել է Ռուսաստանից։ Մնացել են տեխնիկական հարցերը՝ վերադարձ չի լինելու։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: