Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքին. Sputnik Արմենիա

Փետրվար 23,2024 10:56

Sputnik Արմենիա. Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ցույց են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։

Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։ ԱԳՆ-ն լրացուցիչ ժամանակ խնդրեց և պատասխանեց մեկ ամիս անց: Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով:

«Միևնույն ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք և զերծ մնան արձագանքելուց այնպիսի սադրանքների, որոնք վերաբերելի չեն ընդունող երկրի կառավարությանը կամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829