Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։
Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։
«Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում