Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում են մահվանս». նամակ կալանավայրից

Փետրվար 23,2024 12:30

«Կալանավորված անձը եւ դատապարտյալն իրավունք ունեն իրենց հաշվին եւ ընտրությամբ օգտվելու այլ բժշկի կողմից մատուցվող մասնագիտական ծառայություններից». «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

Ինձ ապօրինի 4 տարի 6 ամիս դատապարտելու վերաբերյալ մինչեւ հիմա չեն լիրազորել որեւէ փաստաբանի, որ ներկայացի շահերս:

Ես «Արմավիր» ՔԿՀ-ում եմ, ինձ պետք է լրատվամիջոցներին հրավիրել կալանավայր, որպեսզի օրինական ճանապարհով բարձրացնեմ ինձ մտահոգող հարցերը:

Մեկ տարուց ավելի դիմումներ եմ գրում, որ ինձ իմ հաշվին ուղարկեն իմ նախընտրած հիվանդանոցը, սակայն տարբեր պատճառներ են բերում, իբր ուղեկցող չկա, եւ անտրամաբանական պատճառաբանություններով ժամանակ են շահում եւ սպասում են մահվանս: Կասկածներ կան, թե իմ մոտ առկա է գանգուղեղի անոթային օջախներ եւ լյարդի բարորակ ուռուցք:

Ես ուզում էի, որ ինձ տանեն «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», իսկ քրեակատարողական հիմնարկում ինձ համոզում են «Հանրապետական» կամ «Էրեբունի», որից ես հրաժարվել եմ:

Մի քանի օր առաջ պատգամավորներ Դավիթ Առուշանյանը եւ Կարեն Սարուխանյանը ոչ պաշտոնական ինձ մոտ եկան, ներկայացրել եմ նրանց խնդիրս, նրանք էլ են զբաղվում:

Իմ նշած հիվանդանոց չուղարկելու պատճառաբանություններից մեկն այն է, թե իբր ծանոթ մարդու մոտ եմ ուզում գնալ, իբր կոռուպցիոն ռիսկ են նկատում։ Առաջարկում եմ վերահսկողություն նշանակեն, դրանից էլ խուսափեցին։ Ես ինքս զանգել եմ ԱԱԾ, ասել եմ վերահսկողություն նշանակեն իմ վրա տվյալ հիվանդանոցում։ Հիմա էլ ինքս մտավախություն ունեմ, թե ծանոթ բժիշկներին կգտնեն, շանտաժի կենթարկեն նրանց:

Ռուբեն Սարգսյան

«Արմավիր» ՔԿՀ

«Առավոտ». «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանն «Առավոտ»-ի հեռախոսազանգին պատասխանելով` ասաց, որ գրավոր հարցում պետք է ուղղենք իրենց, կից կալանավորի համաձայնությունը, նրա վերաբերյալ բժշկական տվյալները տրամադրելու համար, իսկ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը մեր հարցմանը, թե պատգամավորներ են մտել քրեակատարողական հիմնարկ, արդյոք, նրանք միջնորդագիր, երաշխավորագիր են տվել, տեղեկացրեց. «Փետրվարի 13-ին պատգամավորները ընդունելություն են արել»:

«Առավոտ» օրաթերթ
21.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829